Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Մառախլապատ Ալբիոնն էլ է «եռում»

Մառախլապատ Ալբիոնն էլ է «եռում»
21.12.2018 | 03:06

Այս օրերին անգլիական պրեմիեր լիգային հարկադիր պարապուրդի է մատնել լիգայի գավաթի խաղարկությունը, որտեղ «Արսենալ»-«Տոտենհեմ» և «Չելսի»-«Բոռնմուտ» դիմակայություններով ավարտվեցին մեկ քառորդ փուլի հանդիպումները: «Արսենալը» սեփական հարկի տակ չդիմացավ «Տոտենհեմի» ճնշմանն ու զիջեց 0։2 հաշվով, իսկ «Չելսին» հյուրընկալելիս թեպետ հաղթանակ կորզեց «Բոռնմուտից» (1:0), այդուհանդերձ, արժանացավ հզոր դիմադրության, ինչը կրկնակի քաղցրացրեց հաղթանակի բերկրանքը:


Ինչ վերաբերում է քառորդ եզրափակչի մյուս երկու հանդիպումներին, «Լեստերը» քիչ չքրտնեցրեց «Մանչեստր Սիթիին»՝ բանը հասցնելով հետխաղյա տասնմեկմետրանոցների (հիմնական խաղաժամանակում գրանցվել է 1:1 հաշիվը), որտեղ առավել հաջողակ եղան հյուրերը: Գավաթային մյուս խաղում, արտագնայում, «Բերտոնը» նվազագույն հաշվով հաղթել է «Միդլսբրոյին» ու նույնպես դուրս եկել կիսաեզրափակիչ: Այսպիսով, կիսաեզրափակչում հանդես գալու իրավունք նվաճել են «Մանչեստր Սիթին», «Տոտենհեմը», «Չելսին» և «Բերտոնը», որն այս քառյակի ամենաթույլ օղակն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2874

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ